ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Այսօր ամեն ինչ փոխվել է

Այսօր ամեն ինչ փոխվել է
27.09.2025 | 11:45

Կար ժամանակ, երբ սեպտեմբերը մեր ժողովրդի համար հաղթանակների և ձեռքբերումների ամիս էր: Սեպտեմբերին էր, որ մենք ազգովի տոնում էինք Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձերը, կազմակերպում Հաղթանակի տոնահանդեսներ, հպարտանում մեր երկու հայկական պետականությունների կայացածությամբ, տարածաշրջանում նրանց ունեցած ազդեցությամբ և ապագայի հանդեպ տածած հավատով:

Այսօր ամեն ինչ փոխվել է: Սեպտեմբերը հաղթանակների և ձեռքբերումների ամսից վերածվել է պարտությունների և կորուստների, անկումների և հայրենազրկման, գաղթի և ցավի ամսի... Իսկ թե ինչո՞ւ, ՄՏԱԾՈՂ ՀԱՅԻՆ, թերևս, պատասխանը հայտնի է:

Հ.Գ. Երեկ և այսօր բազմաթիվ զանգեր եմ ստանում լրատվամիջոցներից: Նրանց հետաքրքրում է իմ կարծիքն ու մտածումները 44-օրյայի շուրջ: Պատասխանս մեկն էր ու է՝ ամեն ինչ այնքան պարզ է ու ասված, որ ավելացնելու ոչինչ դեռ չունեմ:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 1840

Մեկնաբանություններ